Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք է գրանցվել

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք է գրանցվել
13.12.2013 | 15:43

ՄԱԿ-ի հանձնաժողովի փորձաքննական արդյուքնները պարզել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման հինգ դեպք: Հանձնաժողովի անդամներն ընդհանուր առմամբ հետազոտել են քիմիական զենքի կիրառման մասին յոթ տեղեկություն:

Գլխավոր փորձագետ Ակի Սեյլսթրոմը նշել է, որ քիմիական գազ է օգտագործվել հինգ հարձակումների ժամանակ, որին զոհ են գնացել քաղաքացիներ և զինվորներ:

Թե ովքեր են կիրառել քիմիական զենքը` չի նշվում:

Հիշեցնենք` սիրիական հակամարտության երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց` քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիական իշխանությունները պնդում են, որ զենքը կիրառել են խռովարարները` քաղաքացիական պատերազմ հրահրելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ